Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վերադարձան տոներից

Վերադարձան տոներից
04.01.2015 | 13:29

Պայմանավորված տոնական օրերով՝ կարճատև դադարից հետո վերսկսվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը: Այսօր հերթական հանդիպումները կունենան առաջատար Մադրիդի «Ռեալն» ու երկրորդ տեղով ընթացող «Բարսելոնը»: 39 միավոր ունեցող արքայականի մրցակիցն է լինելու «Վալենսիան», նրան մեկ միավորով զիջող կատալոնցիներինը՝ «Ռեալ Սոսիեդադը»: Երկուսն էլ մրցելու են տանտերերի հարկի տակ: Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյին», սեփական հարկի տակ հաղթական հանդիպում է ունեցել (3:1) «Լևանտեի» հետ ու 38 միավորով երրորդ հորիզոնականում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ